Գլխավոր Ավելին

Գիտական լսումներ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում

 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում ավանդաբար ամեն հինգշաբթի անցկացվող գիտական լսումներին այս անգամ զեկուցումով հանդես եկավ Ինտերվենցիոն սրտաբան և էնդովասկուլյար վիրաբույժ Տիգրան Պողոսյանը` ներկայացնելով Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի վերաբացումից հետո՝ ընդամենը 6 ամսվա ընթացքում կատարված բարդ վիրահատություններից մի քանիսը։

 Այսպես, մի դեպքում 67-ամյա քաղաքացին, ով ունեցել է բազում առողջական խնդիրներ, մեզենտերիալ թրոմբոզ, փրկվել է ներերակային թրոմոբոլիզիսի շնորհիվ, արդյունքում վիրահատության անհրաժեշտություն չի եղել, վերականգնվել է աղիների արյունամատակարարումը։

Մյուս կլինիկական դեպքը վերաբերում է երիտասարդ տղայի, ով ունեցել է արյունահոսություն որովայնի խոռոչ, հայտնաբերվել է գաստրոդուոդենային զարկերակի անևրիզմա, իրականացվել է անևրիզմայի էմբոլիզացիա։

✅ Երրորդ կլինիկական դեպքը, որը քննարկվել է, վերաբերել է լյարդի աբցես ունեցող քաղաքացուն, ում մոտ առկա էր լեղուղիների արյունահոսություն, 2 ամիս անընդհատ գտնվել է վիրաբույժների, էնդոսկոպիստների հսկողության տակ, ստացել արյան փոխներարկումներ։ Անգիոգրաֆի ժամանակ հայտնաբերվել է ձախ լյարդային զարկերակի ներգրավվածությունը դեպի լեղուղի, կատարվել է էմբոլիզացիա, պացիենտի վիճակը լավացել է։

Այս դեպքերը ներկայացնելով՝ քննարկվել են էնդովասկուլյար բուժման ձևերը, վիսցերալ անոթների անոմալյաների էնդովասկուլյար ճանապարհով բուժման մոտեցումները, լյարդի աբցեսի բարդացմամբ պայմանավորված արյունահոսության բուժման էնովասկուլյար մեթոդի կիրառությունը։

Գործընկերները բազում հարցեր են ուղղել բանախոսին, մասնավորապես, թե ինչպես է պետք իրականացնել սելեկցիան մեզենտերիալ տրոմբոզների ժամանակ, որ արյունահոսությունների դեպքում պետք է վիրաբույժից և էնդոսկոպիստից բացի՝ ներգրավվի նաև էնդովասկուլյար վիրաբույժ։

 Տիգրան Պողոսյանը նշում է, որ ամբողջ աշխարհում ներանոթային թրոմբոլիզիսը և առհասարակ էնդովասկուլյար վիրաբուժությունը բարձր արդյունավետություն է գրանցում, և այն հաջողությամբ իրականացվում է նաև համալսարանական հիվանդանոցում։

×
facebook sharing button facebook